Հայաստանի ուտելի սնկերի ոսկե ցանկը
Ներկայացնում ենք Հայաստանում առատորեն աճող, հեշտ նույնականացվող և սկզբունքորեն ուտելի սնկերի ցանկը։ Ցանկում ներառված է 23 տեսակ։ Ցանկն ունի բացառապես ճանաչողական և կրթական նպատակ։ Շտեմարանը չի խրախուսում վայրի սնկերի հավաքչությունն ու սպառումը։ Անգամ տեսակի անվրեպ ճանաչման պարագայում վայրի սունկ օգտագործելը միշտ պարունակում է անկանխատեսելի վտանգներ՝ կապված շրջակա միջավայրի աղտոտվածության, պտղամարմնի վիճակի, սխալ խոհարարական մշակման կամ օրգանիզմի անհատական անհանդուրժողականության հետ։ Վայրի բնությունն արժեքավոր է ինքնին։ Սնկաշխարհը նախևառաջ էկոհամակարգի կենսական հենասյունն է և արժանի է դիտարկման, ուսումնասիրության ու հիացմունքի՝ անկախ այն սպառելու կամ օգտագործելու մարդկային մղումներից։
Համընկնող գրառում չի գտնվել։





