Խայտոտիկ կնճռավոր

Leccinellum pseudoscabrum

Դաշտային փաստագրում՝ Կ․ Անտաշյան, Փամբակ

Այլ անվանումներ

Անգլերեն
Hazel Bolete

Խայտոտիկ (Leccinellum) ցեղանունի ամբողջական բառահոդվածը

Անվան հիմնավորում

Խայտոտիկ կնճռավոր անվանումն առաջարկվում է Leccinellum pseudoscabrum տեսակի համար՝ շեշտադրելով նրա առավել ակնառու արտաքին հատկանիշներից մեկը՝ գլխարկի բնորոշ անհարթ, կնճռոտ մակերեսը։ Տեսակը միկոռիզային կապ է ձևավորում հիմնականում բոխու (Carpinus) և պնդուկենու (Corylus) հետ, ուստի որպես հնարավոր հայկական անվանում դիտարկվել է նաև «Խայտոտիկ բոխու» տարբերակը։ Սակայն ծառատեսակով անվանումը միանշանակ չէ, քանի որ սունկը կապված չէ բացառապես բոխու հետ, իսկ «գորշ», «սևացող» և նման արտաքին հատկանիշներով անուններն էլ բավարար տարբերակիչ չեն․ գորշավուն երանգներն ու վնասվելիս պտղամսի ուժեղ մգացումը հանդիպում են նաև ցեղի այլ մոտ տեսակների մոտ։

Լատիներեն pseudoscabrum մակդիրը կազմված է pseudo- («կեղծ, նման») և scabrum («անհարթ, խորդուբորդ») բաղադրիչներից և պատմականորեն մատնանշում է Leccinum scabrum-ի հետ նմանությունը։ Դրա բառացի փոխանցումը՝ «կեղծ խորդուբորդ» կամ «խորդուբորդանման», հայերեն սնկանվան համար ծանր ու արհեստական է հնչում։ Քննարկվել են նաև «կնճռապատ», «խորշոմավոր», «կնճռալի» տարբերակները, սակայն դրանցից ոչ մեկը տաքսոնոմիական առումով բացարձակ տարբերակիչ հատկանիշ չի արտահայտում։ «Կնճռավոր» տարբերակն ընտրվել է ոչ թե որպես տեսակը միանշանակ որոշող ախտորոշիչ հատկանիշ, այլ որպես նրա բնորոշ արտաքին կերպարը բնական, բարեհունչ և հեշտ հիշվող հայերեն բառով արտահայտող անվանում։

Հոմանիշներ

? pseudoscabrum Kallenb., Boletus brunneobadius J.Blum, Boletus brunneobadius pseudocarpini J.Blum, Boletus carpini (R.Schulz) A.Pearson, Boletus pseudocarpini (J.Blum) Bon, Boletus pseudoscaber Kallenb., Boletus scaber carpini R.Schulz, Krombholzia carpini, Krombholzia pseudoscabra (Kallenb.) Vassilkov, Krombholziella brunneobadia (J.Blum) Bon, Krombholziella carpini (R.Schulz) Alessio, Krombholziella pseudocarpini (J.Blum) Bon, Krombholziella pseudoscabra (Kallenb.) Šutara, Leccinellum brunneobadium (J.Blum) Blanco-Dios, Leccinellum brunneobadium pseudocarpini (J.Blum) Blanco-Dios, Leccinellum carpini (R.Schulz) Bresinsky & Manfr.Binder, Leccinellum pseudoscabrum isabellinum (Lannoy & Estadès) Mikšík, Leccinellum pseudoscabrum pseudocarpini (J.Blum) C.Hahn