Սնկաբառության սկզբունքները, ստուգաբանությունը և տաքսոնոմիկ բառարանը
«Հայերեն սնկանուններ» աշխատությունը հայերեն սնկանունների համակարգման և կանոնարկման առաջին համալիր փորձն է։ Որպես մեթոդական ձեռնարկ և տաքսոնոմիկ բառարան՝ այն սահմանում է սնկանվանման լեզվական, էկոլոգիական ու կենսաբանական սկզբունքները, ինչպես նաև ներկայացնում է ժամանակակից մոլեկուլային-ֆիլոգենետիկ դասակարգմանը համապատասխանեցված հայերեն-լատիներեն անվանացանկը։
Բառարանային հոդվածներում յուրաքանչյուր տաքսոնի համար տրված է լատիներեն անվան ստուգաբանությունը, կենսաբանական բնութագիրը, այլ լեզուների հետ իմաստային համեմատությունը, հայերենում առկա ճիշտ ու սխալ ձևերի քննությունը և առաջարկվող նոր անվանումների հիմնավորումը։
Աշխատությունը նախատեսված է սնկաբանների, կենսաբանների, լեզվաբանների, թարգմանիչների, ինչպես նաև սնկաշխարհով և հայոց լեզվի բառաստեղծական ներուժով հետաքրքրվող լայն հանրության համար։