Համադրելով գրականության և լեզվի իմացությունս Հայաստանի սնկերի ուսումնասիրության տարիների փորձի հետ՝ նախաձեռնել եմ 300-ից ավելի սնկատեսակների հայերեն անվանումների բառարանի և համապարփակ կատալոգի ստեղծումը։ Զուգահեռաբար, գիտահետազոտական խմբերի հետ համագործակցությամբ մասնակցում եմ Հայաստանում նոր սնկատեսակների հայտնաբերման և գրանցման աշխատանքներին: Այս գործունեությունն ինձ համար անձնական հետաքրքրության, ժամանցի և հանրօգուտ արդյունքի համար կատարվող կամավորական աշխատանք է, որի պտուղները հասանելի են Instagram-յան էջում և snker.am կայքում։

«snker.am | Հայաստանի սնկերը» նախագիծը շահույթ չհետապնդող, հետազոտական, տեղեկատվական, կրթական նախագիծ է։ Ձեր աջակցությունը կարող է նպաստել Հայաստանում սնկագիտության զարգացմանը։

karen.antashyan@gmail.com

+374-93-05-09-16