Լատիներեն անվան ծագումնաբանությունը
Ծագումը՝ Լատիներեն անվանումը ծագում է իտալերեն leccino բառից, որն իր հերթին գալիս է leccio արմատից, ինչը նշանակում է «քարակաղնի» (Quercus ilex)։ Սկզբնապես այս անունը տրվել է կաղնու տակ աճող սնկերին, սակայն հետագայում տարածվել է ամբողջ ցեղի վրա, թեև դրա ներկայացուցիչները (օրինակ՝ կեչասունկը) հաճախ կապված են բոլորովին այլ ծառատեսակների (կեչի, կաղամախի) հետ։ Անվան ընտրությունը մասամբ պայմանավորված է եղել Իտալիայում այս սնկերի էկոլոգիական կապերով, ինչը միշտ չէ, որ համապատասխանում է մյուս տարածաշրջանների տեսակներին։
Հայերեն առկա անուններն ու դրանց քննադատությունը
Հայկական գրականության մեջ այս ցեղի ներկայացուցիչները հաճախ անվանվում են.
-
Լեկցինում (Ուղղակի տառադարձում լատիներենից)
-
Կեչասունկ (Leccinum scabrum-ի համար)
-
Կաղամախասունկ (Leccinum aurantiacum-ի համար)
Քննադատություն
-
Սրանք ռուսերեն «Подберёзовик» և «Подосиновик» անունների կույր պատճենումներն են (calque)։ Սա լեզվական գաղութացման վառ օրինակ է, որտեղ սնկի անունը կապվում է բացառապես մեկ ծառատեսակի հետ՝ ռուսական լանդշաֆտին բնորոշ մտածողությամբ։
-
Էկոլոգիական սխալ. Հայաստանի պայմաններում Leccinum ցեղի շատ տեսակներ աճում են կաղնու, բոխու կամ պտղատու ծառերի տակ, ոչ թե միայն կեչու, ավելին, կեչուտները խիստ հազվագյուտ են։ «Կեչասունկ» անվանումը կտրում է սունկը հայկական բնաշխարհից և ստեղծում նույնականացման դժվարություններ։
-
Ձևաբանական անտեսում. Ռուսերեն պատճենումը լիովին անտեսում է ցեղի գլխավոր հատկանիշը՝ խայտաբղետ, թեփուկավոր ոտիկը, որն այս ցեղի «այցեքարտն» է։
Մորֆոլոգիական նմանակներն ու նրանց տարբերակիչները
Leccinum ցեղը հեշտ է շփոթել Boletaceae ընտանիքի այլ ցեղերի հետ:
| Boletus | Leccinum-ից տարբերվում է ոտիկի վրայի ցանցանախշով (ոչ թե թեփուկներով) և սպիտակ, չփոխվող մսով: Leccinum-ի ոտիկը միշտ ծածկված է մուգ կամ սև թեփուկներով (խորդուբորդ է): |
|---|---|
| Suillus | Ունի լորձնային, կպչուն գլխարկ և հաճախ՝ ոտիկի վրա օղակ (վարագույրի մնացորդ), ինչը բացակայում է Leccinum-ի մոտ: |
| Tylopilus | Ոտիկը ունի մուգ ցանցանախշ, իսկ սպորափոշին վարդագույն է (Leccinum-ինը՝ դարչնագույն): Ունի շատ դառը համ: |
Հիմնական տարբերակիչը. Leccinum ցեղի բոլոր ներկայացուցիչների ոտիկը պատված է մանր, հաճախ մուգ թեփուկներով, որոնք նրան տալիս են խորդուբորդ, «չալպտուրիկ» տեսք:
Սնկի անվան մեկնաբանությունն այլ լեզուներով
| Լեզու | Անվանում | Իմաստ / Մոտեցում |
| Լատիներեն | Leccinum | Իտալերեն «կաղնու սունկ» արմատից |
| Պարսկերեն | قارچ ساقه زبر (Qârch-e sâghe-zebr) | Ձևաբանական. բառացի՝ «կոշտ/խորդուբորդ ոտիկով սունկ» |
| Ռուսերեն | Обабок | Հավանաբար կապված է «կոճղ» կամ «կլորավուն առարկա» (бабка) իմաստի հետ |
| Վրացերեն | არყის სოკო (arqis soko) | Էկոլոգիական. կեչու սունկ |
| Թուրքերեն | Kaba saplı mantar | Ձևաբանական. կոշտ/հաստ ոտիկով սունկ |
| Անգլերեն | Scaber stalk / Rough-stalked bolete | Ձևաբանական. խորդուբորդ/քերծված ոտիկ |
| Գերմաներեն | Raufußröhrlinge | Ձևաբանական. կոշտաոտիկ խողովակավոր |
| Իտալերեն | Leccino / Porcinello | Տեղային/Համեմատական. կաղնու տակ աճող կամ «փոքրիկ խոզուկ» |
Եզրակացություն
Ես ընտրում եմ Խայտոտիկ տարբերակը որպես Leccinum ցեղի հայերեն անվանում։
Պատճառաբանություն.
-
Լեզվական կենսունակություն. «Խայտոտիկը» հնչում է որպես բնիկ հայերեն բառ։
-
Տարբերակիչ ուժ. Այն կտրուկ տարանջատում է այս սունկը Boletus ցեղից, որի ոտիկը հարթ է կամ նրբագիծ ցանցով պատված։
-
Համակարգային կիրառություն. Այն թույլ է տալիս հեշտությամբ ստեղծել տեսակների անուններ.
-
Leccinum scabrum -> Խայտոտիկ մոխրագույն
-
Leccinum aurantiacum -> Խայտոտիկ շեկ
-
Leccinellum crocipodium -> Խայտոտիկ դեղնատակ
-